«Գահերի խաղի» փրիքվելի նկարահանումները մեկնարկել են![]() 19 հունիսի 2019 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» փրիքվելի նկարահանումները մեկնարկել են: «Երկար գիշեր» աշխատանքային անվանումով նախագիծը նկարահանվում է Հյուսիսային Իռլանդիայում: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախորդ շաբաթ սերիալի հեղինակները տեղեր են առանձնացրել հրաձգության համար Բելֆասթ նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով: CNN-ի լրագրողները դիմել են HBO-ին: Սակայն, նրանք մեկնաբանություն չեն ստացել, չնայած, որ CNN-ն ու HBO-ն պատկանում են նույն՝ WarnerMedia ընկերությանը: «Երկար գիշերվա» սցենարը գրել է Ջորջ Մարտինը Ջեյն Գոլդմանի հետ միասին, որը լինելու է նախագծի շոուռանները: Փրիքվելի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ, ուստի ամեն ինչ այլ է լինելու՝ առանց Թարգարիենների, Լանիստերների, Սթարքերի և մյուս ընտանիքների: Նոր սերիալը կանդրադառնա այն իրադարձություններին, երբ Վեսթերոսում երկար ձմեռ սկսվեց և եկան Սպիտակ քայլորդները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |