Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել Պարսից ծոցի ափերի մոտ20 հունիսի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ գործակալության, դա ԱՄՆ արտադրության RQ-4 Global Hawk դրոն է եղել, որը հատել է Իրանի սահմանն ու խոցվել է «ցամաք-օդ» հրթիռով երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափերի մոտ: ԱՄՆ-ն հաստատել է կորուստը, հայտնում է Reuters-ը կառավարական աղբյուրների վրա հղումով: Սակայն, ըստ գործակալության աղբյուրի, իրանցի զինվորականներն այլ մոդելի անօդաչու են խոցել՝ Triton MQ-4C: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում, պնդում է գործակալության աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին: Դեռևս 2018-ին Իրանը սպառնում էր փակել միակ ելքը Պարսից ծոցից՝ Օրմուզի նեղուցից միջուկային հարցի շուրջ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառով: Օրմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային սպառման ծավալի 20 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |