Մայիսին անշարժ գույքի գործարքները 2018-ի համեմատ աճել են 17.8%-ով

Մայիսին անշարժ գույքի գործարքները 2018-ի համեմատ աճել են 17.8%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի մայիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք:

Այդ ցուցանիշը 2019-ի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018-ի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով:

Երևանում 2019-ի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի ապրիլի համեմատ աճել են 0.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 9.9 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5 %-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---