The New York Times. Թրամփը հաստատել է Իրանին հարվածը, հետո՝ չեղարկել որոշումը21 հունիսի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը: «Նախագահ Թրամփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն ի պատասխան ամերիկյան ԱԹՍ խոցմանը, սակայն, ավելի ուշ չեղարկել է որոշումը»,-ասվում է նյութում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ աղբյուրների, «հունիսի 21-ի 03:00-ին (Երևանի ժամանակով) Սպիտակ տանը նախագահի հիմնական օգնականների և Կոնգրեսի ղեկավարների ակտիվ խորհրդակցություններից և վեճերից հետո զինվորականներն ու դիվանագետները կարծում էին, որ հարվածներ կհասցվեն»: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ն պետք է սկսեր գրոհը մինչ Իրանում հունիսի 21-ի լուսաբացը՝ «նվազագույնի հասցնելու համար ռիսկը իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար»: «Սակայն, շուտով ԱՄՆ զինվորականներին հայտնեցին, որ գրոհն անորոշ ժամանակով չեղարկվում է»,-ասվում է նյութում: Ըստ թերթի, այդ գործողությանը կողմ էին հանդես գալիս Մայք Փոմփեոն, ԿՀՎ ղեկավար Ջինա Հոսփելը, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել էր, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել: ԱՄՆ-ն հաստատել է կորուստը: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |