Հոնկոնգում հազարավոր ցուցարարներ կրկին փակել են կառավարական շենքերի մուտքերը21 հունիսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին մի քանի օրվա դադարից հետո վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները Հոնկոնգի կենտրոնում: Հազարավոր ցուցարարներ, հիմնականում ուսանողներ, շրջապատել են կառավարական շենքերն ու փակել հարակից փողոցները: Երիտասարդ ցուցարարները սևազգեստ են, ուսապարկերով և անձրևանոցներով: Նրանք կրում են բժշկական դիմակներ, ոմանք նաև պաշտպանիչ ակնոցներ ու սաղավարտներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ցույցերը խաղաղ են, մասնակիցները խոստացել են խուսափել ծայրահեղական դրսևորումներից: Ոստիկանության ուժերը սակավաթիվ են, օրենսդիր խորհրդի շենքն ու կառավարական շենքերը փակ են անվտանգության նկատառումներով: Ցույցերը վերսկսվել են, քանի որ տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամն անտեսել է վերջնագիրը՝ հանդես չի եկել խոստումով, որ ընդմիշտ կհրաժարվի արտահանձնման մասին օրինագծի առաջխաղացման գաղափարից: Լամն արդեն երկու անգամ ներողություն է խնդրել ճգնաժամի համար, որի պատճառ է հանդիսացել Չինաստան արտահանձնման վերաբերյալ օրինագիծը: Նա նաև հայտարարել է, որ անորոշ ժամանակով հանել է օրինագիծն օրակարգից, սակայն ցուցարարները պահանջում են, որ այն վերջնական հանվի օրակարգից: Բողոքի ցույցերը Հոնկոնգում մեկնարկել էին հունիսի 9-ին: Ըստ տարբեր գնահատականների, ցույցերին մինչև մոտ 2 մլն մարդ է մասնակցել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |