Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց

Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է ձեռնպահ մնան Վրաստան այցելելուց, քանի դեռ իրավիճակն այնտեղ չի կայունացել:

«Ես ռուսաստանցի զբոսաշրջիկների փոխարեն ձեռնպահ կմնայի Թբիլիսի այցելելուց...Ինչո՞ւ ռիսկի դիմել: Թող վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,-ասել է սենատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ջաբարովի, ցանկալի կլիներ իրավիճակի գնահատական լսել նաև Վրաստանի իշխանությունների կողմից՝ նախագահի և վարչապետի:

Ջաբարովը հավելել է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, այդ երկրի «ներքին գործն է»: «Ընդդիմությունը որպես առիթ է օգտագործել Ռուսաստանի գործոնը»,-ասել է նա:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---