Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձել է չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։

Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին:

1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

1/4 եզրափակչում Գևորգյանը 11։0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Վասիլև Կարամֆիլկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացոցիչ Ռեդջեփ Հաջարիին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած ըմբիշներից Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։

71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---