Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը հայտնի է![]() 25 հունիսի 2019 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հաստատել է Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում: Թալակվաձեն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից է: Թալակվաձեի օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 94-ը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Թալակվաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը գլխավորելը մեծ պատասխանատվություն է: Թալակվաձեն պատգամավոր է ընտրվել 2016-ին: Մինչ այդ նա երկու տարի եղել է ՆԳ փոխնախարար: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց Թբիլիսիի կենտրոնում հունիսի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցից հետո: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |