Զարիֆը Բոլթոնին մեղադրել է Իրանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ

Զարիֆը Բոլթոնին մեղադրել է Իրանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ ազգային անվտանգության գծող օգնական Ջոն Բոլթոնին Իրանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ: Այդ մասին Զարիֆը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում:

Զարիֆը մեջբերումներ է հրապարակել Բոլթոնի պլանի մասին 2017-ին ամերիկյան National Review-ում հրապարակված հոդվածից, որտեղ ներկայացված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալու, միջազգային միջուկային ծրագրից դուրս գալու պլանը: Իրանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Բոլթոնն Իրանի դեմ պատերազմ է պատրաստում, չնայած Վաշինգտոնը հայտարարում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարդացեք ԳՀՀԾ-ն վերացնելու Բոլթոնի 2017-ի պլանը: Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը: «Բ թիմը» (ըստ Զարիֆի, այդ թիմը բաղկացած է Բոլթոնից, Իսրայելի վարչապետ Նեթանյահուից և Սաուդյան Արաբիայի թագաժառանգներից) հեռացրեց ԱՄՆ-ին բանակցություններից՝ միաժամանակ պատրաստվելով պատերազմի»,-գրել է Զարիֆը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը:Ավելի ուշԹրամփն Օմանի միջոցով Իրանին ուղղաված հաղորդագրության մեջ նշել է, որ ցանկանում է բանակցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---