ԱՄՆ ընկերությունները շրջանցում են Huawei-ի հետ առևտուր չանելու արգելքը26 հունիսի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են իրենց արտադրանքն առաքել չինական Huawei-ին, որին Վաշինգտոնը սև ցուցակում է ընդգրկել: Մասնավորապես, Intel-ը և Micron Technology-ին պրոցեսորներ են մատակարարում Huawei-ին, գրում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով: Նշվում է, որ խոսքը կարող է գնալ ԱՄՆ սահմաններից դուրս արտադրվող արտադրանքի մասին: Ընկերություններն օգտվել են այն հանգամանքից, որ նման ապրանքները միշտ չէ, որ ամերիկյան են համարվում: Ուստի ԱՄՆ նախագահ Թրամփի արգելքը ձևական առումով իրենց վրա չի տարածվում: Ըստ գործող արգելքի ամերիկյան ընկերությունները կարող են Huawei-ին մինչև օգոստոսի կեսը վաճառել առկա մոդելների բաղադրիչ մասերը, իսկ ապագա մոդելների համար ապրանքների առաքման արգելքն արդեն գործում է: Intel-ը և Micron Technology-ին հրաժարվել են մեկնաբանություններից: Մինչդեռ FedEx առաքման ծառայությունը դատի է տվել ԱՄՆ առևտրի նախարարությանը, որը Huawei-ն ընդգրկել է սև ցուցակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |