// IP Marketing video - START// IP Marketing video - END

5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել

5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումներն աճել են 7 անգամ, իսկ ներդրումային ծրագրերի շրջանակում աշխատատեղերի մասով՝ 4 անգամ:

«Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով և մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ», - նշել է վարչապետը:

Նա նշել է, որ 2018 թվականին այդ գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր $35.3 մլն դոլար ներդրման խոստումով և 502 աշխատատեղով:

«Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ $254 մլն-ի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ