// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ուղղությունը՝ Հայաստան». Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցառումը նվիրված էր տուրիզմի զարգացմանը

«Ուղղությունը՝ Հայաստան». Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցառումը նվիրված էր տուրիզմի զարգացմանը

PanARMENIAN.Net - Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրել է «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը: Այն կայացավ Բանկի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում:

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում:

«Մեր նպատակն է, որ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով և միմյանց ճանաչելով, կիսեն իրենց փորձն ու բարելավեն իրենց ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրեյնինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների համար, որոշումներ կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք և շուրջ 100 մասնակից արդեն ունեցել ենք և հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում և մեր համար շատ կարևոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի» ,- նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել, կամ մեկ ուրիշ բան: Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք գործակցել Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձևաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք նաև ներառված են տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնետսության հետ և կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր» ,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելու նպատակով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում շուրջ 5 տարի կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ:

Առայսօր զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են Բանկի կողմից կազմակերպված դասընթացներին, ձեռք բերել բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ