Հուլիսի 2-ին արևի ամբողջական խավարում է սպասվում. 4 րոպեից ավելի կտևի

Հուլիսի 2-ին արևի ամբողջական խավարում է սպասվում. 4 րոպեից ավելի կտևի

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Երկիր մոլորակի բնակիչները կարող են արևի ամբողջական խավարման ականատեսը դառնալ: Հատկապես այն լավ կերևա Երկրի արևմտյան կիսագնդում:

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 23:23-ին և կտևի 4 րոպե 33 վայրկյան:

Ամենից լավ խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան մասում, Չիլիում և Արգենտինայում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

2019-ին 2 արևի խավարում է լինելու՝ ամբողջական՝ հուլիսի 2-ին, և օղակաձև՝ դեկտեմբերի 26-ին: Իսկ հուլիսի 17-ին Լուսնի խավարում է լինելու:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---