Թրամփն՝ Իրանին. Կրակի հետ եք խաղում

Թրամփն՝ Իրանին. Կրակի հետ եք խաղում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է Իրանի ղեկավարությանը՝ կոչ անելով պահպանել հարստացված ուրանի արտադրության հետ կապված կանոնները:

«Դուք գիտեք ինչի հետ եք խաղում, կարծում եմ, կրակի հետ եք խաղում»,-ասել է ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ նույն օրը Սպիտակ տունը հայտարարել էր, որ «Իրանի ռեժիմը նախկինի պես առավելագուն ճնշման է ենթարկվելու, քանի դեռ այդ երկրի առաջնորդները չեն փոխել իրենց դիրքորոշումը»: Ըստ Վաշինգտոնի, Թեհրանի հետ գործարքը, որոնվ թույլատրվում է ուրանի աննշան հարստացում, սխալմունք էր:

Թեհրանը «նախկինի պես օգտագործում է իր ատոմային ծրագիրը՝ շանտաժի ենթարկելու համար միջազգային հանրությանը և սպառնալիք ստեղծելով տարածաշրջանի անվտանգության համար», իր հերթին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Միաժամանակ, նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համաձայնեցնել Իրանի հետ նոր համապարփակ համաձայնագիր, որն ուղղված կլինի այդ երկրից բխող սպառնալիքի վերացմանը: «Քանի դեռ Իրանը մերժում է դիվանագիտությունն ու շարունակում է զարգացնել իր ատոմային ծրագիրը, տնտեսական ճնշումը կսաստկանա, ինչպես նաև դիվանագիտական մեկուսացումը»,-հավելել է նա:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր մինչև 3,67 տոկոս հարստացված ուրանի 300 կգ լիմիտը գերազանցելու մասին, որը թույլատրված էր Իրանի ատոմային ծրագրով: ՄԱԳԱՏԷ-ն նույնպես հաստատել է, որ Իրանն իրականում գերազանցել է սահմանափակումները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը: Ավելի ուշ Թրամփն Օմանի միջոցով Իրանին ուղղաված հաղորդագրության մեջ նշել է, որ ցանկանում է բանակցել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---