Ռուսական ստորջրյա սարքում 14 նավաստի է զոհվել

Ռուսական ստորջրյա սարքում 14 նավաստի է զոհվել

PanARMENIAN.Net - ՌԴ ՌԾՆ ստորջրյա գիտահետազոտական սարքում 14 նավաստի է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հուլիսի 1-ին Ռուսաստանի տարածքային ջրերում գիտահետազոտական սուզախորքային սարքում, որը նախատեսված է Համաշխարհային օվկիանոսի հատակի և հատակի մերձակա տարածքի ուսումնասիրության համար, կենսաչափական չափումների ժամանակ հրդեհ է բռնկվել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերատեսչությունում նշել են, որ հրդեհը վերացվել է թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ, սակայն 14 նավաստի մահացել է այրման նյութերից թունավորման հետևանքով: Հետաքննությունը վերահսկում է ՌԾՆ գլխավոր հրամանատարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---