Պայթյուն Ադրբեջանի զորամասում. Կան զոհեր

Պայթյուն Ադրբեջանի զորամասում. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Պայթյունի հետևանքով կան զոհեր: 2 զինծառայող է մահացել`ենթասպա Ամիդդին Ագալավորը և կրտսեր ենթասպա Սամիր Սալահովը: Եվս մեկ ենթասպա`Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գերատեսչության, դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Զինծառայողը ձեռքից գցել է տանկի արկի լիցքը, որի հետևանքով պայթյուն է որոտացել »,-ասվում է հաղորդագրության մեջ: :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---