Թբիլիսիում կրկին ցույցեր են. Աղոթում են, հացադուլ անում, բողոքում միասեռականների դեմ

Թբիլիսիում կրկին ցույցեր են. Աղոթում են, հացադուլ անում, բողոքում միասեռականների դեմ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում միանգամից 3 բողոքի ցույց է ընթանում՝ այստեղ դատապարտում են «Ռուսթավի 2»-ը, պահանջում են ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հրաժարականը և դեմ են հանդես գալիս սեռական փոքրամասնսություններին, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Առավոտյան խորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, որոնք վրդովված էին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալային եթերով, որտեղ հեղինակային հաղորդում վարող Գեորգի Գաբունիան անպարկեշտ ձևով հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ցուցարարները ներողութուն էին պահանջում Գաբունիայից և հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայից:

Ցուցարարները նաև պահանջում էին, որ վերջիններս հեռանան հեռուստաալիքից և կանգնեն դատարանի առջև:

Այդ սկանդալի պատճառով Վրաստանի ԼԳԲՏ հանրույթը հետաձգել է «Հպարտության երթը», որը պետք է կայանար հուլիսի 8-ին Թբիլիսիում, սակայն, դա չի խանգարել ԼԳԲՏ հակառակորդներին իրենց ակցիան անկցանել: Խորհրդարանի շենքի մոտ եկեղեցականներն աղոթել են, որ Վրաստանում միայն ավանդական սեռական կողմնորոշման մարդիկ ապրեն:

Բացի այդ, արդեն 14-րդ օրն է խորհրդարանի մոտ վրաններ են տեղադրված, որտեղ հացադուլի մասնակիցները պահանջում են Վրաստանի ՆԳ նախարարի հրաժարականը՝ որպես հունիսի 21-ի ցույցը ցրելու որոշման պատասխանատու: Սկզբից հացադուլին 10 մարդ էր մասնակցում, սակայն, հիմա 2-ն են մնացել: Մյուսները դադարեցրել են հացադուլը առողջական վիճակի վատթարացման պատճառով: Իսկ երեկոյան ակնկալվում է արդեն ավանդական դարձած հանրահավաքը:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---