ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային հրաժարվել երկրաբանական հետախուզումից Կիպրոսի ափերի մոտ

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային հրաժարվել երկրաբանական հետախուզումից Կիպրոսի ափերի մոտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները «սադրիչ քայլ» են համարում Թուրքիայի կողմից «Յավուզ» հորատման նավը Կիպրոս ուղարկելը և կոչ են անում Անկարային հրաժարվել երկրաբանահետախուզական աշխատանքներից: Այդ մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն նախկինի պես խորապես մտահոգված է Կիպրոսի առափնյա ջրերում հորատման աշխատանքներ կատարելու Թուրքիայի բազմակի փորձերով: Վերջերս Կիպրոսի ափերի մոտ է ուղարկվել «Յավուզ» հորատող նավը: Այդ սադրիչ քայլը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրտեգուսը նաև կոչ է արել բոլոր կողմերին «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք սաստկացնում են լարվածությունը տարածաշրջանում»:

Կիպրոսի Հանրապետությունը իրավական գործընթաց է սկսել կղզու հարակից ջրերում Թուրքիայի օգտին հորատման աշխատանքներ իրականացնող երեք ընկերության դեմ։ Ընկերությունները մեղադրվել են Կիպրոսի ջրային սահմանները խախտելու մեջ։

Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրեք իրավունքներ ունեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---