ԶԼՄ. Սիրիայում ականի պայթյունից 7 դեռահաս է զոհվել![]() 10 հուլիսի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 7 դեռահաս է զոհվել Սիրիայում ականի պայթյունից, որն ահաբեկիչները տեղադրել էին Դեր Զոր գավառի Դեբլան ավանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը SANA գործակալության վրա հղումով: Ըստ տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Հոսպիտալացված վիրավորների քանակը հայտնի չէ: Հունիսի 22-ին ականի պայթյունի հետևանքով 2 երեխա էր վիրավորվել Հասեկե քաղաքի արվարձանում: «Իսլամական պետության» գրոհայինները բազում ականներ են թողել իրենցից հետո Սիրիայի գյուղական վայրերում: Դա արվել է գյուղատնտեսական շրջաններում խաղաղ կյանքի հաստատմանը խանգարելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |