Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել12 հուլիսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախաձեռնությունն ուկրաինական կողմից է եղել: Նա նշել է, որ նախագահները քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Պեսկովի, Պուտինն ու Զելենսկին պայմանավորվել են փորձագիտական մակարդակով շարունակել «երկու կողմում պահվող անձանց» վերադարձին ուղղված աշխատանքը: «Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը»,-ասել է մամուլի քարտուղարը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի առանցքային թեման է եղել «ռազմանավերի գերի նավաստիներին ազատելու» հարցը: Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել Մինսկում: Նա ասել է, որ հանդիպմանը նաև պետք է մասնակցեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները: Պեսկովն ասել էր, որ Մոսկվան կուսումնասիրի այդ առաջարկը, սակայն, պետք է հասկանալ, թե արդյոք այդպիսի գագաթնաժողովն ապագա ունի: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |