Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին13 հուլիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Կիևում հատուկ գործողություն է իրականացվում կրակողին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին տեղական ժամանակով 04:00-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Վեդոմոստին»: Կրակողի դրդապատճառների մասին ոստիկանությունը ոչինչ չի հայտնել: Հեռուստաալիքը պատահարը կապել է հուլիսի 12-ին ալիքի աշխատակիցների բաց ուղերձի հետ, որով իրենք խնդրել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, դատախազությանը և դիվանագիտական հաստատություններին պաշտպանել իրենց ծայրահեղականներից, որոնք, իբր, փորձում են ազդել հեռուստաալիքի քաղաքականության վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |