Կոնգրեսականները սահմանափակել են Իրանի հետ պատերազմ սկսելու Թրամփի իրավունքը13 հուլիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ուղղում է ընդունել, որով սահմանափակվում է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին ինքնուրույն պատերազմ հայտարարելու և այդպիսի գործողությունները ֆինանսավորելու իրավունքը: Սահմանափակման օգտին է արտահայտվել 251 կոնգրեսական, դեմ`170-ը: «Դա կհիշեցնի նախագահին, որ ամերիկյան ժողովուրդը նոր պատերազմ չի ցանկանում Մերձավոր Արևելքում»,-ասել է փոփոխությունների հեղինակներից մեկը`Կալիֆորնիայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննուն, գրում է «Վեդոմոստին» The Hill-ի վրա հղումով: Հունիսի ավարտին Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանում մի շարք օբյեկտների խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով, սակայն, վերջին պահին փոխել էր որոշումը, գրել է The New York Times-ը: Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչուն`հայտարարելով, որ սարքը հունիսի 10-ին խախտել է Իրանի օդային տարածքը: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |