Կալաձեն սխալ է համարում Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին15 հուլիսի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «իր քաղաքականությունն է վարում» ՝ սխալ տեղեկատվություններներկայացնելով բնակչությանը Վրաստանի և Հարավային Օսիայի պատմության մասին: «Սա առաջին դեպքը չէ, երբ այդ մարդը նման հայտարարություններ է անում և սխալ տեղեկատվություն է տրամադրում բնակչությանը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Deutsche Welle-ն: Այսպես է Թբիլիսիի քաղաքապետ և նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն արձագանքել Պուտինի խոսքերին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի փոխհարաբերությունների մասին: Հուլիսի 9-ին Եկատերինբուրգում Պուտինն ասել է, որ վրացական զորքերը դաժան են գործել 1918-ին Աբխազիայում, «որը զավթել էին գերմանական զորքերի օգնությամբ»: «Էլ ավելի կոշտ էին վրացական զորքերը գործում Օսիայում 1919-1920թթ.: Ըստ էության, դա հենց այն է, ինչ այսօր ցեղասպանություն են կոչում»,-ասել է Պուտինը՝ պնդելով, որ Ստալինի օրոք աբխազների հողերը կլանվեցին խորհրդային Վրաստանի կողմից: «Պարզ է, որ նա իր քաղաքականությունն է վարում և սխալ է ներկայացնում փաստերը, բայց մենք պետք է բացատրենք մեր երեխաներին, մեր ապագա սերնդին, թե ինչ է եղել իրականում: Դա կարևոր է»,-ասել է Կալաձեն՝ մեկնաբանելով Կրեմլի հայտարարությունը: Ավելի վաղ Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին քննադատել էին նաև Վրաստանի պատրիարքարանում՝ նշելով, որ «պատմական փաստերի խեղաթյուրումը նպաստում է առկա խնդիրների խորացմանը»: Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |