Սամվել Կարապետյանի եղբորորդին մեղադրվում է գործարարից €10 մլն պահանջելու մեջ16 հուլիսի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առնանձապես խոշոր չափերով շորթում): Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ըստ նախաքննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10 մլն եվրո գումար: 2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989-ին ծնված տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Նույն օրը բուժօգնության դիմած քաղաքացին հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, բռնության է ենթարկվել 1990թ. ծնված երիտասարդի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ հուլիսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նույն երիտասարդը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի են ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափերի գումար: Օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019-ի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, երիտասարդը, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |