Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացմանը

Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 15-ին մասնակցել է Երկրապահ կամավորականների միության` ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։

Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---