Նախիջևանին սահմանակից Խաչիկում բռնկված հրդեը մարվել է. Հրշեջներ են հերթապահում (վիդեո) 16 հուլիսի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանի սահմանակից Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հակառակորդի կրակոցի հետևանքով հուլիսի լույս 16-ի գիշերը հրդեհ էր բռնկվել։ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշել է, որ գյուղացիների հետ կարողացել են մարել կրակը հենց հակառակորդի դաշտերի սահմանին՝ թույլ չտալով, որ այն տարածվի, հայտնում է Factor.am-ը: «Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է և այս պահին չկա տարածման վտանգ: Ի դեպ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա»,- ասել է մարզպետը: Ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը տեսանյութ էր հրապարակել հրդեհից իր ֆեյսբուքյան էջում։ «Ժամը 1։30-ի դրությամբ դեպի մեր դաշտեր հրդեհի տարածվելը կասեցված է»,-ասվում է նրա գրառման մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |