ՀՀ-ում Կիլիկիայի թագավորության մասին պրոմո ֆիլմ է նկարահանվել16 հուլիսի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պրոմո ֆիլմ են նկարահանել Կիլիկիայի թագավորության մասին, որը գոյատևել է 1080-1375թթ.: «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմըպատմում է Հայաստանի և համաշխարհային պատմության կարևոր շրջանի մասին՝ Կիլիկիան միջազգային կենտրոն էր և զգալի դերակատարություն ուներ տարածաշրջանի զարգացման գործում: Ֆիլմը բաղկացած է երեք 5 րոպեանոց մասերից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է Կիլիկիայի հայոց թագավորության պատմության 100 տարին՝ Կիլիկիայի հիմնադրումից մինչև վերածումը իշխանությունից թագավորության և անկումը: Եռապատման ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը: «Կիլիկիա. Առյուծների երկիրը» պրոմո ֆիլմը նկարահանվել է ըստ Հարութ Խաչադուրյանի գաղափարի և նրա աջակցությամբ: Կիլիկիայի հայոց թագավորությունը, հայտնի նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն էր: Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |