Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հերյուրանքի է նման30 սեպտեմբերի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հեռու է իրականությունից եւ ավելի շուտ Բաքվի հերյուրանքի է նման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Janes կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Թուրքիան Հայաստանը նախագծի մեջ ընդգրկելու համար պարզապես առաջարկել է կառուցել երկրորդ` Կարս-Գյումրի ճյուղը : <Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե արդեն գոյություն ունեցող ճանապարհի, այլ նորի կառուցման մասին>,- նշել է Գիրագոսյանը:Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բաքվում սեպտեմբերի 16-ին նախագծի իրականացման կողմնորոշիչ խորհրդի նիստի ժամանակ թուրքական կողմը կասկած է հայտնել նախագծի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ` կապված 2008թ. օգոստոսին տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների հետ: Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծն ընդգրկում է 98կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք ե/գ կառուցումը, որից 68կմ բաժին է ընկնում թուրքական, 30կմ` վրացական տարածքին: Անհրաժեշտ է նաեւ Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը: Նախագծի նախնական արժողությունը` $422 մլն., որից $202 մլն. բաժին է ընկնում վրացական, $220 մլն.` թուրքական հատվածի կառուցմանը: Ադրբեջանական կառավարությունը վրացական կողմին $200 մլն. վարկ է տրամադրել 20 տարվա մարման ժամկետով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |