Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին17 հուլիսի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակից Էրոլ Օնդերօղլուին, որին մեղադրում էին ահաբեկչության քարոզչության մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: Անմեղ է ճանաչվել նաև գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, գրում է Deutsche Welle-ն: Նրանց հետապնդման համար հիմք էր հանդիսացել աջակցությունը քրդամետ Özgür Gündem թերթին, որը հետապնդվում էր թուրքական իշխանությունների կողմից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք: Խոսքը ահաբեկչությանն աջակցելու մասին մեղադրանքին է վերաբերում, որի համար հիմք էր ծառայել կոչը Թուրքիայի կառավարությանը՝ հրաժարվել երկրի հարավ-արևելքում իրականցավող ռազմական գործողություններից: 2016-ին այդ կոչի տակ թուրքական մտավորականության 100 ներկայացուցիչ է ստորագրել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |