Ոստիկանության ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը զոհված ոստիկանների հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին:

Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրոհել է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---