Ասորի ակտիվիստը հայ հոգևորականին եկեղեցի զավթելու մեջ է մեղադրել19 հուլիսի 2019 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցուն ասորական եկեղեցի զավթելու մեջ: Նա նշել է, որ ավելի վաղ դիմել են կաթողիկոսին և վարչապետին, սակայն արձագանք չի եղել: Գապարյանը հայտնել է, որ Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն), ասորական եկեղեցում «այրել են ասորական սրբապատկերները, խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած»: «Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաև պատմական փաստաթղթեր։ Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի և իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է», - գրել է Գասպարյանը: Ասորական համայնքի ներկայացուցիչն ասել է նաև, որ քանի որ պատասխան չեն ստացել, հուլիսի 22-ին դիմելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություներին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, «բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»: PanARMENIAN.Net - ին դեռևս չի հաջոցվել կապ հաստատել Մայր Աթոռի հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |