Վարչապետը՝ ապօրինի ծառահատումների մասին․ Գողություն անողի ապրուստն էլ գողոնն է, կոռուպցիոներինը՝ կաշառքը20 հուլիսի 2019 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Իջևանի ապօրինի ծառահատումներին, ևս մեկ անգամ շեշտել է, որ կառավարությունը մտադիր չէ որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ։ «Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիականի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է: Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ եթե այս հնարավորություններն այսօր կատարելության չեն հասել, ապա կառավարությունը հետևողական կաշխատի այս ուղղությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |