ՄԻՊ-ն առաջին անգամ պետգնումների բողոքի քննությանը որպես կողմ է ներգրավվել23 հուլիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը: Մասնավորապես, պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։ Այս նախադեպը կարևոր է հատկապես գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով: Գործարարների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է: Այս տեսանկյունից Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանման կարևորությունը, որը հնարավորություն կընձեռի գործարարներին արդյունավետ իրացնել իրենց իրավունքները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |