Դպրոցներում ակնաբուժության ծրագիր կիրականացվի24 հուլիսի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու նպատակով դեռևս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018- 2019-ին ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20,000 երեխա, որոնցից 10,000-ը՝ Երևանում, 10,000-ը՝ մարզերում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաև դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաև բժշկական ուղղվածության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները: Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |