Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ30 հուլիսի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը՝ Հալիդ Շեյխ Մուհամեդը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պաշտպանել ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ: Նա ակնկալում է, որ փոխարենն իշխանություններն իր դեմ մահապատիժ չեն կիրառի: Այդպիսի առաջարկով ահաբեկչի նամակը դատարան են ներկայացրել հայց հարուցած հարազատների և որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք մտադիր են փոխհատուցումներ ստանալ Էր Ռիադից, հայտնել է The Wall Street Journal-ը: Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման և աջակցության մեջ: «Ալ Քաիդան» էր կազմակերպել ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա: Ահաբեկչության հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |