Սիմֆերոպոլի օդանավակայանում Այվազովսկուն նվիրված ցուցահանդես է բացվել

Սիմֆերոպոլի օդանավակայանում Այվազովսկուն նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլի օդանավակայանում, որն ի պատիվ մեծ ծովանկարչի անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով, նկարչի 202-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Ցուցահանդեսում ընդգրկված են ծովանկարչի, նրա աշակերտների և հետևորդների կտավների վերատպությունները:

«Այվազովսկին և ծովանկարչական բնապատկերի ավանդույթները» կոչվող ցուցահանդեսային նախագիծը նվիրված է մեծ ծովանկարչի 2020-ամյակին և բացվում է Սիմֆերոպոլի օդանավակայանում, որը կոչվել է նրա անունով 2019-ին: Ներկայացված են Այվազովսկու 8 կտավի և նրա աշակերտներ և հետնորդներ Էմանուիլ Մաղդեսյանի, Միխայիլ Ալիսովի և Արսենի Մեշչերսկու նկարների վերատպությունները»,-ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---