Թրամփը դուրս կբերի ԱՄՆ զորքն Աֆղանստանից մինչև 2020-ի ընտրությունները![]() 30 հուլիսի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զինծառայողներին Աֆղանստանից մինչև 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմփեոն: Ըստ նրա, Թրամփը հստակ նշել է «անվերջ պատերազմն ավարտելու» և զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում են տեղակայված 2001թ. հոկտեմբերից: Այժմ այնտեղ մոտ 14.000 ամերիկացի զինվոր ու սպա կա: 2018-ի հուլիսից ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Աֆղանստանում խաղաղության հաստատման համար: Քննարկումների հիմնական թեմաներն են՝ օտարերկրացի զինծառայողների դուրս բերումը և այնպիսի երաշխիքների տրամադրումը, որ Աֆղանստանը հանգրվան չի դառնա ահաբեկչական խմբավորումների համար: Ըստ Փոմփեոյի, կողմերն «իսկական առաջընթացի են» հասել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |