Հայ դատի հանձնախմբի նախագահ. Աշխատում ենք Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու համար

Հայ դատի հանձնախմբի նախագահ. Աշխատում ենք Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու համար

PanARMENIAN.Net - Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված ասուլիսում ասել է ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

«Բավական դժվար գործ է, քանի որ ավիաընկերություններին պետք է համոզենք, որ դա իրենց համար շահավետ է, որ, հատկապես Լոս Անջելեսից շատ հայեր են գալիս Հայաստան»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնում է Panorama.am-ը:

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ հույս է հայտնել, որ ապագայում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն, քանի որ նաև դրա պահանջարկը կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---