2020-ից սնդիկ պարունակող որոշ ապրանքներ դուրս կբերվեն շրջանառությունից

2020-ից սնդիկ պարունակող որոշ ապրանքներ  դուրս կբերվեն շրջանառությունից

PanARMENIAN.Net - 2020 թվականից սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային եղանակով դուրս կբերվեն շրջանառությունից, հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Գերատեսչությունում հուլիսի 31-ին տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---