Բաքու. Դեռեւս համաձայնեցված չեն Ղարաբաղի կարգավիճակի ու Լաչինի միջանցքի հարցերը 6 հոկտեմբերի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանին եւ Հայաստանին դեռեւս չի հաջողվում համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային հարցեր: «Այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի կարգավիճակը, խաղաղապահ ուժերի տեղակայումը, դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել»,-ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը համաձայնեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք սկզբունքային հարցեր: Մամեդովն ասել է, որ, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել որոշ հիմնական հարցերի վերաբերյալ, այսօր հնարավոր չէ լիովին ընդունել նախապես համաձայնեցված կետերը: «Քանի որ հայտարարությունն արել էր Սերգեյ Լավրովը, այն մեծ արձագանք ստացավ: Սակայն նման հայտարարություններ կողմերը նախկինում էլ են արել: Այն ժամանակ էլ դա մեծ աղմուկ էր հանում: Բանը նրանում է, որ քանի որ հնարավոր է միայն փուլային կարգավորում, եւ կողմերը, եւ համանախագահները անցնում են պարզից դեպի բարդ ճանապարհը: Դա բնական է: Սակայն, հիմնական հարցերը դեռեւս համաձայնեցված չեն»,-հավելել է Մամեդովը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է համաձայնության հասնել որոշ հիմնական հարցերի շուրջ, որպեսզի նախապես համաձայնեցված կետերը ուժի մեջ մնան: Նովրուզ Մամեդովը հավելել է, որ այժմ աշխատանք է տարվում հիմնական հարցերի համաձայնեցման ուղղությամբ: «Հեշտ չէ հրապարակել համաձայնեցված կետերը եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա: Որովհետեւ, համաձայնեցված հարցերի հրապարակումը կարող է վնասել բանակցային գործընթացին: Վերջին հարցերը ամենակարեւորներից մեկն են: Դրանց համաձայնեցումը, լուծումը կազդի մյուս կետերի վրա»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |