ՀՀ բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

ՀՀ բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Նշվում է, որ արդյունքում հնարավորություն է ստեղծվել հունիսի 1-ից միջինը 10%-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից նույնքան բարձրարնել մոտ 38,000 ուսուցչի աշխատավարձը:

«2020 թվականի հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7.4 մլրդ դրամ հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---