Արևային վահանակների արտադրության 2.9 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի

Արևային վահանակների արտադրության   2.9 մլրդ դրամի  ներդրումային ծրագիր կիրականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել «Պրոֆպանել» ընկերությանը, որը զբաղվելու է արևային վահանակների արտադրությամբ:

Ընկերությունն իրականացրել է 385 մլն դրամի ներդրում:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2.9 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի արդյունքում ընկերությունում առկա 43 աշխատատեղին կավելանան ևս 5-ը՝ 150-200,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---