Վերին Լարսի ճանապարհին թունել կփորվի. Տևողությունը 1 ժամով կկրճատվի![]() 2 օգոստոսի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կառուցվող ճանապարհը ենթադրում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անխափան երթևեկություն: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին:Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերն ու Վրաստանի կառավարությունը, հայտնում է Shantnews-ը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկար թունելը Վրաստանում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այն նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ներկայում գործող ճանապարհին ձմռանը երթևեկությունը հաճախ դադարեցվում է` սողանքների վտանգի և կլիմայական դժվար պայմանների պատճառով: Գործող 35 կմ երկարությամբ Ռազմավիրական մայրուղին, որով ամեն օր երթևեկում է շուրջ 3,5 հազար մեքենա,Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Ձմռան ամիսներին գրեթե 40 օր, եղանակով պայմանավորված, ճանապարհը երթևեկության համար փակ է, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում բեռանափոխադրողների, ինչպես նաև ուղևորների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |