Մոսկվան պատրաստվում է բողոքի նոր ակցիաների 3 օգոստոսի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ընդդիմությունն օգոստոսի 3-ին նոր բողոքի ակցիաներ է մտադիր անցկացնել Մոսկվայում՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Մասնավորապես, նաև չհամաձայնեցված ակցիա է նախատեսված որպես բողոք հուլիսի 27-ի ցույցի մասնակիցների ձերբակալությունների դեմ: Մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ անում են նախատեսված ցույցերը տապալելու համար: Մոսկվայի որոշ շրջանների ղեկավար մարմինները խորհուրդ են տալիս տեղի ձեռնարկություններին անվտանգության սպառիչ միջոցներ ձեռնարկել՝ նույնիսկ դադարեցնելով աշխատանքը, հայտնել է Դոժդ հեռուստաալիքը: Պաշտոնյաները նման միջոցները բացատրում են հուլիսի 27-ի ցույցերից հետո ձեռնարկատերերի բազմաթիվ բողոքներով նյութական վնասի մասին: Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին և 27-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |