ՌԴ-ում զորամասերից մեկում պայթյունից 2 զոհ, 15 վիրավոր կա

ՌԴ-ում զորամասերից մեկում պայթյունից 2  զոհ,  15  վիրավոր  կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզում զորամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով 2 հոգի է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սեվերոդվինսկից 30 կմ հեռավորության վրա:

Հավելյալ տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Ավելի վաղ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից մոտ 16,000 բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից և հրդեհից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---