Թրամփը Մակրոնին կրկին մեղադրել է ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու մեջ

Թրամփը Մակրոնին կրկին մեղադրել է ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու մեջ: Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ում:

«Գիտեմ, Մակրոնն, ինչպես և մյուս բոլորը, միայն բարին է ցանկանում, բայց ոչ ոք իրավունք չունի խոսել ԱՄՆ անունից՝ ոչ ոք, ԱՄՆ-ից բացի: ոչ ոք, որքան էլ և ինչ չափով էլ լիազորված լինի մեզ ներկայացնելու»,-ասվում է գրառման մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանը «լուրջ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնել»: Ըստ ԱՄՆ նախագահի, Թեհրանը պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, «սակայն հակասական ազդանշաններ է ստանում բոլոր նրանցից, ով անհիմն մեր անունից է խոսում, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնից»:

Ֆրանսիայի նախագահը մշտական շփման մեջ է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, և ինչպես հայտնում է AFP-ն, հասկացրել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Հուլիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է ռազմական կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար: Վերջին ամիսներին Հորմուզի նեղուցում մի շարք հարձակումներ են եղել նավթային լցանավերի վրա: ԱՄՆ-մ մեղադրում է Իրանին, իսկ Թեհրանը ժխտում է իր առնչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---