Ղրղզստանի նախկին նախագահը մեկուսարանում է 9 օգոստոսի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այդ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում է, որտեղ կմնա մինչև օգոստոսի 26-ը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Ըստ նրա, նախկին նախագահին նախնական մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: Այդ մասին նա օգոստոսի 8-ին ասել է լրագրողներին: Օգոստոսի 8-ի առավոտյան բախումները վերսկսվել են, տուժածների թիվը հասել է 80-ի: Երկար բանակցություններից հետո Ատամբաևը հանձնվել է, նա տեղափոխվել է Բիշքեկ: Ատամբաևը գլխավորել է Ղրղզստանը 2011-2017թթ.: Նա կամավոր է փոխանցել իշխանությունը Ժեենեբեկովին: Հունիսին խորհրդարանը մեղադրանքների ցուցակ է ներկայացրել Ատամբաևի դեմ դատախազությանը: Համարվում է, որ Ատամբաևը կարող է առնչություն ունենալ կոռուպցիային Բիշքեկի արդիականացման ժամանակ, քրեական հեղինակություն Բատուկաևին ապօրինի ազատելու մեջ: Ատամբաևին զրկել են անձեռնմխելիությունից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |