Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 2։3 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող ըմբիշին և բավարարվել արծաթե մեդալով, նույն քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 6։3 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 8։0 հաշվով ուժեղ է գտնվել մրցակցից և նույնպես նվաճել բրոնզե մեդալ։

Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---