Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ին Սինգֆիլդի գավաթին

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ին Սինգֆիլդի գավաթին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-14-ը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլին, որը տեղի կունենա օգոստոսի 10-14-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գրանդ Չեսս տուրի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---