Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել. Նոր գները կգործեն օգոստոսի 12-ից

Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել. Նոր գները կգործեն օգոստոսի 12-ից

PanARMENIAN.Net - Oգոստոսի 12-ից, ԵՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ստորագրել է հրամանը օգոստոսի 1-ին:

Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար,հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնիը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մուտքի տոմսի գներ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան.

Մուտքի տոմսի գներ.Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ. ՀՀքաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ ՝ 1000 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով ՝ 1500 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---